Կորոնավիրուս․ հակահամաճարակային կանոնների մասին պաստառներ հանրային հաստատությունների համար

ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեխաների համար նախատեսված անվտանգության կանոններին վերաբերող պաստառներ է ստեղծել բուժհաստատությունների, նախակրթարանների և դպրոցների համար:

Տղան լայն ժպտում է՝ նստած իր դասասենյակում իր գրասեղանի մոտ։
UNICEF Armenia/2019/Pizzoferatto

Կարևոր ակնարկներ

 

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը համավարակի տարածման կանխարգելման անվտանգության կանոնների մասին պաստառներ է ստեղծել՝ ինչպես պաշտպանեք ձեզ և ձեր սիրելի մարդկանց, ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը, ինչպես ճիշտ կրել և հեռացնել դիմակը։

Որպեսզի վստահ լինենք, որ տարածվող հաղորդագրություններն ու պատկերները հասկանալի և ընդունելի են երեխաների համար, դրանք նախապես ներկայացվել են նաև նախադպրոցական և տարրական դպրոցական տարիքի երեխաների շրջանում և արժանացել նրանց հավանությանը։  

Այս պաստառները տրամադրվելու են մարզային պոլիկլինիկաներին, ծննդատներին և այլ բուժհաստատություններին, որպեսզի հակահամաճարակային կանոնները լինեն այցելուների ուշադրության կենտրոնում։

ՔՈՎԻԴ-19-ից պաշտպանվելու հիմնական կանոնները։
Հեղինակ(ներ)
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան, ԱՄՆ ՄԶԳ
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն

Առկա փաստաթղթերը