Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատման արդյունքների վերլուծություն

Ուսումնասիրությունն առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում

Աղջնակը ցուցադրում է թվանշաններով քարտերը:
UNICEF Armenia/2016/Pirozzi

Կարևոր ակնարկներ

Կառավարության բյուջեն պետական գերակայությունների արտացոլումն է և հետևաբար, այն, թե բյուջեից որքան միջոցներ են ուղղվում երեխաներին և դեռահասներին, վկայում է կառավարության՝ երեխաների իրավուքնենրի իրականացման ստանձնած հանձնառության մասին: Բոլոր երեխանրի բոլոր իրավունքների իրացումն ապահովելու համար կարևոր է, թե արդյոք բավարար են այն միջոցները, որոնք տրամադրվում են համապատասխան օրենսդրության և քաղաքականությունների իրականացմանը, ինչպես նաև այդ իրավունքների իրացման ուղղությամբ աշխատող կառույցներին: Որպես Միավորված ազգերի կազմակերպության՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ստորագրող կողմ, Հայաստանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները «իր տրամադրության տակ եղած ռեսուրսների առավելագույն չափի և, անհրաժեշտության դեպքում, միջազգային համագործակցության շրջանակներում»՝ բոլոր երեխաների իրավունքների իրացումն ապահովելու համար: 

Երեխաները և արդարության սկզբունքներն ընկած են նաև կայուն զարգացման նպատակների հիմքում: ԿԶՆ-ներով շեշտադրվում է այն հանգամանքը, որ երկրների կողմից սոցիալական, տնտեսական և բնապահպանական նպատակներ հետապնդելիս ոչ ոք չպետք է անտեսվի: 

Ինչո՞ւ է հարկավոր իրականացնել Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատում՝

1. Բարձրացնելու երեխաների համար մշակվող քաղաքականությունների արդյունավետությունը:

2. Նպաստելու ընդհանուր հանրային ֆինանսների կառավարման բարելավմանը:

Վերլուծության հիմնական արդյունքները՝

1. Թեև 2012 թվականից սկսած արձանագրվել է ընդհանուր հանրային ծախսերի աճ, դրանք համամասնորեն չեն ուղղվել երեխաներին:

2. Երեխաներին ուղղված ընդհանուր ծապսերի կեսից ավելին կազմում են կրթության, սոցիալական պաշտպանության և առողջապահության գծով ծախսերը:

3. Ուղղակի ծախսերը կազմել են երեխաներին ուղղված ծախսերի ավելի քան 43 տոկոսը:

4. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից սոցիալական ոլորտներին ուղղված ծախսերի միջին մակարդակի համեմատ՝ Հայաստանում նշված ոլորտներին ուղղված ծախսերի մակարդակը ցածր է: 

5. Երեխաներին ուղղված հանրային ծախսերի մեծ մասն ուղղվեծ է գոյատևման, զարգացման և պաշտպանության իրավունքների իրացմանը, իսկ մասկացության իրավունքի իրացմանը բաժին է ընկել միայն մոտ 1 տոկոսը:

6. Երեխաներին ուղղված ծախսերն ըստ տարբեր տարիքային խմբերի բաշխելով՝ պարզ է դառնում, որ վաղ մանկության շրջանում երեխաներին ուղղված բավարար չափով ներդրումներ չեն իրականացվում: 

Բոլոր մնացած արդյունքներին կարող եք ծանոթանալ՝ ներբեռնելով ամբողջական զեկույցը: 

Վերլուծության կազմի վրա աղջնակ է, ով մի քանի թվանշաններով քարտեր է պարզել ցուցադրելու համար:
Հեղինակ(ներ)
ՅՈՒՆԻՍԵֆ Հայաստան
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն, Անգլերեն