Տեխնիկական հուշաթերթ. Երեխաների պաշտպանությունը կորոնավիրուսի համավարակի պայմաններում
Սույն սեղմագրի նպատակն է՝ աջակցել երեխայի պաշտպանության ոլորտի աշխատողներին, որպեսզի վերջիններս ՔՈՎԻԴ-19-ի համավարակի ժամանակներում ավելի լավ արձագանքեն երեխայի պաշտպանության հետ կապված ռիսկերին:
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Կարևոր ակնարկներ
ՔՈՎԻԴ-19-ի նման վարակիչ հիվանդությունները կարող են խաթարել այն միջավայրը, որտեղ երեխաները մեծանում ու զարգանում են: Ընտանիքների, ընկերության, առօրյա գործունեության և ընդհանուր համայնքի խաթարումները կարող են բացասական հետևանքներ ունենալ երեխաների բարօրության, զարգացման և պաշտպանության առումով: Բացի այդ, ՔՈՎԻԴ-19-ի տարածումը կանխելուն և վերահսկելուն ուղղված միջոցառումները կարող են երեխաներին պաշտպանության հետ կապված ռիսկերի ենթարկել:
Տներում, հաստատություններում և սահմանված գոտիներում կարանտինային և մեկուսացման միջոցները կարող են բացասաբար անդրադառնալ երեխաների և նրանց ընտանիքների վրա:
Սույն սեղմագրի նպատակն է՝ աջակցել երեխայի պաշտպանության ոլորտի աշխատողներին, որպեսզի վերջիններս ՔՈՎԻԴ-19-ի համավարակի ժամանակներում ավելի լավ արձագանքեն երեխայի պաշտպանության հետ կապված ռիսկերին:
Առաջին մասում ներկայացված են երեխայի պաշտպանության հետ կապված այն ռիսկերը, որ ՔՈՎԻԴ-19-ը կարող է պատճառել երեխաներին:
Երկրորդ մասում ներկայացված են ծրագրային տարբերակներ՝ «Մարդասիրական գործունեության ընթացքում երեխաների պաշտպանության նվազագույն ստանդարտներ 2019» (2019 Minimum Standards for Child Protection in Humanitarian Action - CPMS) և Ուղեցույց. «Երեխաների պաշտպանությունը վարակիչ հիվանդությունների բռնկումների ժամանակ» (Guidance Note: Protection of Children During Infectious Disease Outbreaks) փաստաթղթերին համապատասխան: