Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի

Կլիմայի փոփոխությունն ու հետևանքները ազդում են առաջին հերթին երեխաների և երիտասարդների վրա։ Այսօր ծնված երեխան, երբ բոլորի իր 71-ամյակը, ապրելու է մի երկրագնդի վրա, որի միջին ջերմաստիճանը բարձր է լինելու 4° C- ով

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Gyumriver team, who participated in UPSHIFT Armenia's 1st phase, are cleaning the river in Gyumri from plastic.
UNICEF Armenia/2019/Gyumriver
25 Փետրվար 2020

«Ասում եք՝ ձեր երեխաներին  աշխարհում ամենաշատն եք սիրում և, այնուամենայնիվ, գողանում իրենց ապագան»։

Գրետա Թունբերգ

Գրետա Թունբերգ, շվեդացի կլիմայական ակտիվիստ, որը դարձել է կլիմայի գործողությունների խորհրդանիշ և համաշխարհային առաջնորդ ու նաև ներշնչանքի աղբյուր՝ համախմբելով աշխարհի երիտասարդներին՝ քայլեր ձեռնարկել հանուն բարենպաստ կլիմայի։

Կլիմայի փոփոխությունն ու հետևանքները ազդում են առաջին հերթին երեխաների և երիտասարդների վրա։ Այսօր ծնված երեխան, երբ բոլորի իր 71-ամյակը, ապրելու է մի երկրագնդի վրա, որի միջին ջերմաստիճանը բարձր է լինելու 4° C- ով։

Հայկական լեռնաշխարհի կլիման խիստ տատանվում է բազմաբնույթ տեղանքների, ցամաքային դիրքի և լեռնային լանդշաֆտի  պատճառով, որը հանգեցնում է միկրոկլիմայի և էկոհամակարգային բազմազանության։

Ներկայիս կլիմայական պայմանները հանգեցնում են երաշտի, ջերմային ալիքների, ջրհեղեղների, սողանքների, կարկտահարության, ցրտահարության, քարաթափման, սելավների և ձնահյուսների։ Սա բացասական ազդեցություն է թողնում գյուղական համայնքների կենսապահովման և սննդի անվտանգության վրա։

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Ավստրիայի զարգացման գործակալությունը՝ Ավստրիական զարգացման համագործակցության գործառնական ստորաբաժանումը, վստահ են, որ այս ռիսկերը կարող են հակադարձվել, իսկ զարգացման տեմպերը՝ դանդաղեցվել։

 

Ահա, թե ինչ ենք անելու Հայաստանի 52 խոշորացված համայնքներում․

 

UPSHIFT-ի մասնակից Արուսը նստած է սեղանի շուրջ իր թիմակիցների հետ:

Ներգրավելու ենք  12-ից 18 տարեկան 28 000 երիտասարդների՝ աղջիկների և տղաների հավասարապես։

Training with teachers in 2018 to improve technics re the social inclusion.

Վերապատրաստելու ենք 2 470 ուսուցիչների և վարչական աշխատակիցների։

WCD_child with the Minister_ 2018

Աշխատելու ենք 530 մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։

Կլիմայի փոփոխություններն անհանգստացնում են երիտասարդ աղջիկներին և տղաներն։ Նրանք ողջ աշխարհում կլիմայի գործողությունների իրականացնողներն են։ Երիտասարդներն ակտիվորեն լուծումներ են առաջարկում, թե ինչպես կարելի է դադարեցնել կլիմայի փոփոխությունը և շրջակա միջավայրի դեգրադացիան, ինչպես նաև՝ ստեղծել սոցիալապես և էկոլոգիապես կայուն համայնքներ։ Այնուամենայնիվ, դասավանդման ավանդական մեթոդները նրանց հնարավորություն չեն ընձեռում 21-րդ դարի հմտություններ կիրառել և մասնակցել իրենց համայնքների զարգացմանը։

Այս ծրագրի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը նպատակ ունի ցույց տալ 21-րդ դարի հմտությունների կիրառման միջոցով դպրոցներում կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հիմնախնդիրների վերաբերյալ ինտեգրված և բարելավված կրթական ծրագրերի  և ուսումնառության կարևորությունը՝ համադրելով ուսումը համայնքների զարգացման և բարելավման հետ։

Նորարարական այս ուսուցման մոտեցմամբ մենք՝

  • Ապրապնդելու ենք դպրոցների և համայնքների միջև փոխհարաբերությունները։
  • Աշակերտներին սովորեցնելու ենք ծրագրի պլանավորում և իրականացում։
  • Ներգրավելու և հզորացնելու ենք խոցելի խմբերի երիտասարդ աղջիկներին և տղաներին։
  • Հնարավորություններ և կապեր ենք ստեղծելու երիտասարդների համար՝ նպաստելու իրենց համայնքների զարգացմանը։
  • Երիտասարդ աղջիկներին և տղաներին ապահովելու ենք հավասար և բովանդակալից մասնակցության միջավայր՝ իրենց գիտելիքները բարելավելու ու կլիմայի փոփոխությունները մեղմելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու համար։

Մենք անմիջականորեն աշխատելու ենք դպրոցների հետ: Ուսուցիչների միջոցով զարգացնելու ենք դպրոցների կարողությունները, մշակվելու ենք ուսումնական նյութեր, ամրապնդվելու են կլիմայի փոփոխության և  բնապահպանական խնդիրների վերաբերյալ ուսումնական ծրագրերը դպրոցներում:

Համագործակցելու ենք նաև համայնքների հետ՝  համայնքային զարգացման ծրագրերում և բյուջեներում կլիմայի ռազմավարական գործողությունների ինտեգրման կենսունակ մեխանիզմներ մշակելու միջոցով՝ հիմք ընդունելով  երեխայակենտրոն համայնքների սկզբունքները։

Ինչի՞ ենք հասնելու 2022 թվականի նոյեմբերին։

12-18 տարեկան ավելի քան 28 000 երիտասարդ աղջիկներ և տղաներ զինված կլինեն համապատասխան գիտելիքով և հմտություններով իրենց դպրոցների միջոցով հանդես գալ որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնորդներ։ Ընդգրկելու ենք նաև Հայաստանի 52 խոշորացված համայնքների 644,000 բնակիչներին (ՀՀ բնակչության 22%), որպեսզի նրանք ոտքի կանգնեն կլիմայի փոփոխության մեղմման գործողություններ իրականացնելու համար և քայլեր ձեռնարկեն՝ հարմարեցնելու կամ նվազեցնելու կլիմայով պայմանավորված ռիսկերի ազդեցությունը համայնքների, ընտանիքների և երեխաների վրա։

 

«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» (2019-2022) ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից ավստրիական զարգացման համագործակցության ֆոնդերի միջոցով և իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։ Ծրագիրը համակարգվելու է խոշորացված համայնքների, մարզպետարանների, դպրոցների և ուսուցիչների, իսկ ինչն ավելի կարևոր է՝ երիտասարդների հետ։