23 Օգոստոս 2021

Ես կարող եմ բացահայտողը լինել

Դավիթ Կավկասյանն ու Դանիելա Հալեբյանն ապրում են Երևանում։ Դավիթի զբաղմունքը վիդեո նկարահանումն է, իսկ Դանիելան հետաքրքրված է հաղորդավարությամբ։ Նրանք միացել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարության հայտարարած կանաչ ապրելու մարտահրավերին ու միասին նկարահանել են տեսահոլովակներ աղբի տեսակավորման…, «Խնդիրները լսելը կարևոր է», Դանիելա - Վիդեոների միտքը հետևյալն է․ նկարում ենք մի շարք մարդկանց, որոնք տեսակավորում են աղբը և մարդկանց, որոնք չեն տեսակավորում աղբը։ Երկու կողմերին էլ լսում ենք և փորձում ենք այս վիդեոների միջոցով հասկանալ՝ ինչպես տեսակավորել, ինչու տեսակավորել կամ հասկանալ՝ ինչն է խնդիրը, որ մարդիկ դեռ չեն սկսել այդ գործընթացը։ Հետո այս վիդեոները կտարածվեն…, «Պետք է փոխվի մարդու ներաշխարհը», Դանիելա – Շատերը պարզապես չգիտեն կամ չեն գիտակցում, թե ինչ ազդեցություն ունի կլիմայի փոփոխությունը իրենց կյանքի վրա։ Կարծում եմ՝ կրթությունն է պատճառը։ Եթե տեղեկանան, թե ինչ խնդիրներ կան ու իմանան, թե ինչ քայլեր են անհրաժեշտ խնդիրները կանխելու համար, ավելի զգոն ու մոտիվացված կլինեն։ Օրինակ, ես ինքս այս նախագիծն իրականացնելու ընթացքում շատ բան…, «Մեր քայլերով կարող ենք հանրության ու պետության ուշադրությունն ուղղել այս հարցին», Դավիթ - Նկատել եմ նաև, որ վերջերս շատ բաների եմ ուշադրություն դարձնում։ Հիմնականում ոտքով եմ քայլում ու ամենաանդուր բանն է, երբ տեսնում ես, թե ինչքան կեղտոտ են փողոցները, մայթերը։ Հասկանում ես, որ չես ուզում մասնակիցը լինել այդ աղտոտմանը ու չես ուզում մեկը քայլելիս տեսնի օրինակ քո նետած կոնֆետի թուղթը։ Դրա համար, եթե մոտակայքում աղբաման չեմ գտնում…, «Եթե լինեն համակարգային լուծումներ, մարդիկ կմիանան, քանի որ արդեն կգիտակցեն իրենց դերն ու անելիքը», Դավիթ - Ես, իհարկե, հասկանում եմ, որ պետք է հեծանիվ քշել ու կրճատել օդի աղտոտումը, բայց հաճախ չեմ կարողանում հետևել այդ կետին միայն այն պատճառով, որ մեր քաղաքը բացարձակ հարմարեցված չէ հեծանիվ վարելուն։ Հեծանիվ վարելը Երևանում մահափորձի է նման։ Մեր քաղաքը շատ է ծանրաբեռնված, նախատեսված չէ այսքան մեքենաների համար։ Բացի այդ, չի վերահսկվում ու չի…, «Պետք է հասնել նրան, որ մարդը ջրի սպառման վտանգը զգա», Դավիթ - Ինչու՞ պետք է իմ մայրիկը ավել գումար վճարի ջրի համար, եթե ես կարող եմ պարզապես փակել ծորակը ատամներս լվանալիս։ Առհասարակ շատ մեծ խնդիր է հենց ջրի խնայումը։ Ջուրը շատ թանկ ռեսուրս է այսօր։ Լսել եմ, որ մոտ 200լ ջուր է հնարավոր խնայել պարզապես ատամները լվանալիս ծորակը փակելով։ Ես Սևանա լճում էլ եմ նկարահանումներ արել ու հասկացել եմ, թե ինչ…, «Ամեն ոք կարող է իր դերն ունենալ աշխարհը ավելի լավը դարձնելու գործում» , Դավիթ - Ինձ անհանգստացնում է այն անորոշությունը, որ կա աշխարհում այսօր այս հարցի շուրջ։ Ես օրինակ չեմ պատկերացնում՝ իմ երեխան ոնց է ապրելու Երկիր մոլորակի վրա։ Ինքս էլ չգիտեմ, թե ոնց եմ ապրելու։ Իսկ դրական փոփոխությունները կարող են էքսպոնենցիալ ձևով աճել, եթե որոշ գործողությունների միջոցով շատ սովորույթներ հանրության համար «վարակիչ» դառնան։ Եթե…
13 Օգոստոս 2021

Նարեկի նպատակը՝ 0 աղբ

Նարեկ Օհանյանը բնապահպան է։ Ապրում է Վեդիում։ Տարբեր դասընթացների միջոցով ծանոթացել է կլիմայական խնդիրներին և հասկացել, որ իր անելիքը հենց այդ խնդիրների լուծմանը պիտի ուղղի։ Նարեկն իր համայնքում էկո ակումբ է հիմնել ու տարբեր բնապահպանական ծրագրեր է իրականացնում։ Նպատակը 0 աղբ կենսակերպի հասնելն է։ Այս անգամ միացել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Ավստրիական…, «Աղտոտումը լուրջ սպառնալիք է մարդկության համար», Կլիմայական փոփոխությունները դժվար չէ նկատել։ Օրինակ, այս տարի ունեցանք անոմալ ձմեռ, հետո եկավ բացառիկ շոգ ամառ։ Բոլոր գյուղատնտեսներն էլ ասում են, որ բերքի սեզոնը շատ է առաջ ընկել, շատ մրգեր ու բանջարեղեններ իրենց ժամանակից շուտ են հասունանում։ Այս ամենը գնալով ավելի զգալի է դառնում։ Իսկ դրա վրա մեծ ազդեցություն ունի աղտոտումը։ Աղտոտումն ու…, «Մեր խոսքն ավելի արագ է տեղ հասնում», Ուրախ եմ, որ այսօր շատ կազմակերպություններ սկսել են երիտասարդների միջոցով որոշ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել։ Կարծում եմ՝ երիտասարդներն ավելի բաց են ու պատրաստակամ։ Եթե օրինակ 40-ամյա մարդը նույն բանն ասի, ինչ 15 տարեկանը, պարզ է, որ 40 տարեկան մարդու ասածն ավելի լուրջ կընդունեն։ Բայց, այս դեպքում, երբ մենք մեր խոսքը տարածում ենք…, «Հումորի միջոցով ավելի հեշտ ես ասելիքդ փոխանցում», Մի գրառում էի դրել Գագիկ Սուրենյանի նկարով, որտեղ իբր ասում է «Շոգե՛ք, շոգե՛ք, մինչև չսկսեք 0 աղբ կենսակերպ վարել, հովերը չեմ միացնելու»։ Այս գրառումն ամենամեծ արձագանքն էր ստացել, քանի որ հումորային էր։ Հումորի միջոցով ավելի հեշտ ես ասելիքդ փոխանցում։ Երբեմն նաև քաղաքական գործիչների հայտնի խոսքերն եմ ձևափոխում ու այդպիսով կոչ անում, որ վերանայեն…, «Մարդիկ հաստատ կփոխեն իրենց մտածելակերպը, եթե իրազեկ լինեն», Կարծրատիպերը, կարծիքների բախումն ու անտարբերությունն այս թեմայի նկատմամբ շատ է հանդիպում։ Ես փորձում եմ շատ զրուցել ընկերներիս ու հարազատներիս հետ այս թեմայով, դա օգնում է։ Մի հետաքրքիր պատմություն պատմեմ։ Երբ տեղափոխվեցի ավագ դպրոց, մի ճանապարհի ընկեր ձեռք բերեցի։ Մի օր տուն գնալիս թխվածք գնեցինք, կերանք, հետո նկատեցի, որ թխվածքի թուղթն իր մոտ չէ…, «Մեր արարքները կաթիլներ են, բայց էդ ծովը, որ անպայման լուծելու է խնդիրները հենց այդ կաթիլներից է բաղկացած», Մեր տան սննդի մնացորդներն ինքս կոմպոստավորում էի։ Հետո եկավ մի շրջան, որ շատ զբաղված էի դասերով ու պարապմունքներով ու նկատեցի, որ հայրիկս իմ գործը շարունակում է։ Շատ էի ուրախացել։ Առաջ օրինակ այրում էինք խոտը։ Իսկ հիմա այդ խոտերը շարում ենք ծառերի բների շուրջ ու դրա միջոցով կարողանում ենք նվազեցնել ջրելը։ Այո, գուցե մեր արարքները բոլորն էլ…, «Կլիմայական շարժման մասնակցի կերպարը պետք է անկեղծ լինի», Եթե պետք է ասենք «կոմպոստացրե՛ք», բայց ինքներս մեր սննդամթերքը աղբամանը նետենք, կամ ասենք «մի՛ գնեք լրացուցիչ փաթեթավորված ապրանքներ», բայց ինքներս գնենք, ապա մեր անելիքն անիմաստ է։ Սպառողականության քննադատ Աննա Մարիո Բոննոն ասել է․ «Մեզ պետք չեն մի բուռ մարդիկ, որոնք կատարյալ զրո աղբ կենսակերպ են վարում։ Մեզ միլիոնավոր մարդիկ են պետք, որոնք…, «Պահպանելով բնությունը պաշտպանում ենք հայրենիքը», Այս նախագծի ավարտից անմիջապես հետո ես սկսում եմ նոր նախագիծ, որի շրջանակում նախատեսել եմ մեր համայնքում տարածել 0 աղբ կենսակերպը։ Ցանց ենք ստեղծելու, որին անդամակցելու են շրջակա գյուղերից ու քաղաքներից եկած երիտասարդները ու սովորելու են երկրորդ կյանք տալ թափոններին։ Ծաղիկներից ու տերևներից մագնիսներ ենք պատրաստելու, պլաստիկից՝ հուշանվերներ,…
06 Հուլիս 2021

Ա՞ղբ, թե՞ թափոն․ ինչ է վերամշակվում Հայաստանում

Ինչո՞ւ վերամշակել. ի՞նչ եմ շահում, 2019-ին Հայաստանում 590,000 տոննա աղբ է թափվել, որից 310,000 տոննան՝ միայն Երևանում։ Հայաստանը թափոնների կառավարման խոշոր բարեփոխումներ է իրականացնում և քաղաքացիները կարող են օգնել երկրին հաջողել այս գործը, ինչու՞։ Որովհետև թափոնների պատշաճ կառավարումն ունի բազմաթիվ օգուտներ՝ տնտեսական (աշխատատեղերի ստեղծում, զբոսաշրջության վրա դրական ազդեցություն…, Ի՞նչ կարող եմ անել ԵՍ, Պատկերացնո՞ւմ եք, Երևանում ապրող քաղաքացին մեկ տարվա մեջ միջինը 300կգ, իսկ այլ մարզերում ապրող քաղաքացին միջինը 220կգ թափոն է առաջացնում: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունը 76 է, ապա մեկ մարդն իր կյանքի ընթացքում 19,760 կգ աղբ է առաջացնում։ Ապակու, թղթե և պլաստիկի աղբարկղեր։ UNICEF Armenia/2021/Gevorgyan Որքան հրաշալի…, Ի՞նչ է վերամաշկվում Հայաստանում, Թուղթ , ստվարաթուղթ, Վերամշակվում են՝ Չեն վերամշակվում՝ սպիտակ թուղթ ստվարաթուղթ, այդ թվում նաև՝ հավկիթի ստվարաթղթե տարաները և խմորեղենի տուփերը գրքեր ամսագրեր տետրեր կրաֆթ թուղթ, հիմնականում փաթեթավորման համար օգտագոծվող թղթերը և թղթե տոպրակները ծխախոտի տուփեր՝ առաց ներիս փայլաթիթեղի (ֆոլգայի) ՀԴՄ կտրոններ բնական հյութի և կաթի տուփեր լամինացված թուղթ անձեռոցիկ…, Պլաստիկ, Վերամշակվում են՝ Չեն վերամշակվում՝ ջրի և այլ ըմպելիքների շշեր պոլիէթիլենային տոպրակներ հիգիենայի պարագաների ամաններ խաղալիքներ կաթնամթերքի տարաներ, այդ թվում` թթվասերի և մածունի տարաները մրգի պլաստիկե տարաները (թասերը) PP, PET մակնշմամբ մեկանգամյա օգտագործման սպասք   ձայնասկավառակներ իրեր, որոնց մեջ կան մետաղյա ու պլաստիկից մասեր ռետինե ձեռնոցներ…, Ապակի, Վերամշակվում են՝ Չեն վերամշակվում՝ բոլոր տեսակի և գույնի ապակե տարաներ շշեր պատուհանի ապակիներ կերամիկական սպասք մեքենայի ապակիներ էկրաններ (հեռուստացույցի, համակարգչի) լամպեր  , Ինչպե՞ս ճիշտ տեսակավորեմ թափոնները,   Լվանալ կեղտոտ տարաները՝ նախքան վերամշակման ուղարկելը։ Ճզմել պլաստիկե իրերը՝ նախքան վերամշակման ուղարկելը։ Հավաքել պլաստմասսե իրերը մեկ մեծ տոպրակի մեջ՝ նախքան վերամշակման ուղարկելը։ տարածք խնայելու համար ծալել ստվարաթղթե արկղերը, տարածք խնայելու համար հանել պլաստիկե շշերի կափարիչները և սեղմել շշերը, պլաստիկ իրերի վրայից հանել մետաղյա և թղթե…