#ՎերջԲռնությանը. ճանապարհ թունելի միջով

Բոլորս միասին պետք է պայքարենք Հայաստանում և ողջ աշխարհում մինչ 2030թ-ը երեխաների հանդեպ բռնությունը վերջ դնելու համար:

Հեղինար Մելքոմ Մելքոմյան
Վերջ երեխաների հանդեպ բռնությանը: Անտեսանելին տեսանելի դարձրու՛ միջազգային կոնֆերանսի բացման հյուրերը նստած են բեմում ու հանդես են գալիս իրենց ելույթներով:
UNICEF Armenia/2016/Mkhitaryan
25 Հունվար 2019

Ես ուզում եմ ձեզ պատմություններով լի մի փոքրիկ ճանապարհորդության տանել: Սրանք հորինված պատմություններ չեն: Սրանք իրական երեխաների իրական պատմություններ են: Երեխաներ, որոնցից մի քանիսը այդպես էլ չեն պատմելու իրենց պատմությունը: Երեխաներ, որոնցից ոմանք արդեն մեզ հետ չեն: Երեխաներ, որոնց անունները անհետացել են, բայց նրանց պատմությունները երբեք չեն անհետանալու, ինչպես, օրինակ, մեկամյա Արամի պատմությունը: Երբ Արամի մայրիկը հազիվ փախչում է ամուսնուց և երեխային հիվանդանոց հասցնում, նա արդեն երկու ժամ է, ինչ մահացած է լինում:

Բռնությունը մեկ դեմք չունի: Այն տարիք, սեռ, ռասա, կրոն ու մշակույթ չի ճանաչում: Այն տարբեր ձևեր ու չափեր ունի. երբեմն՝ խայտառակ տեսանելի, երբեմն՝ միայն մասնագետների աչքին երևացող, երբեմն էլ՝ անտեսանելի: Բռնությունն ամենուրեք է: Այն շրջապատում է մեզ և չկա բռնությունից զերծ տարածք, որտեղ կարող ենք մեծացնել մեր երեխաներին:

Արամը սպանվել է: Նրան դաժանորեն ծեծելով սպանել է սեփական հայրը մի երկրում, որտեղ ակնհայտորեն բռնություն կա: Եվ մինչդեռ հասարակության մի մասը սա չի ընդունում, Կառավարությունը ընդունում է և նույնիսկ պարտավորվել է վերջ դնել երեխաների հանդեպ բռնությունը երկրում: Երբ խոսում ես բռնության մասին, չես կարող չշեշտել հասարակության ամենախոցելի խմբին՝ երեխաներին:

Մեկ այլ պատմություն գիշերօթիկ դպրոցի մի ուսուցչի մասին է, ով շատ տարիներ, սեռական բռնության է ենթարկել դպրոցի աղջիկներին: 2012թ-ին, մի քաջ աղջիկ դպրոց հաճախակի այցելող մի ակտիվիստի պատմեց իր կյանքի սարսափելի իրադարձությունների մասին: Առաջին հայացքից կթվա, թե արդարադատությունը բոլոր հարցերը լուծեց, բայց…Մենք միշտ էլ մոռանում ենք մետաղադրամի մյուս երեսի մասին:

Այս պատմությունը սկանդալային դարձավ: Այն մեդիայում մեծ աղմուկ հանեց, իսկ հետո, ինչպես հաճախ է պատահում, վերածվեց մեդիա կրկեսի: Տարբեր պատմություններ պատմվեցին, տարբեր հարցազրույցներ հրապարակվեցին: Ոմանք աջակցում էին ուսուցչին, մյուսները հարցականի տակ էին դնում աղջիկների մեղավորությունը, մի խումբ էլ զայրացել էր հանցագործի միայն երկու տարի ազատազրկման տևողության վրա: Այս մեդիա կրկեսում աղջիկների իրավունքները անընդհատ խախտվում էին: Միայն մի բան. ԶԼՄ-ները բացահայտեցին աղջիկների ինքնությունը:

ԶԼՄ-ները լուսաբանել և չեն լուսաբանել Հայստանում բռնության շատ դեպքեր: Որոշ դեպքեր իրենք իրենց են բացահայտվել, բայց շատերը այդպես էլ չեն պատմվել: Մի կողմ թողնենք մեդիան, շատ դեպքեր նույնիսկ իրավապահ մարմիններին չեն հասել:

Հայաստանում ծնողների 38 տոկոսը ֆիզիկական պատժի է ենթարկում երեխային: Ընտանիքների մեծամասնությունը սա որպես բռնություն չի դիտարկում :

Հայաստանը ավանդական հասարակության երկիր է: Այստեղ ընտանիքը հասարակության հիմքն է համարվում, իսկ երեխաները պաշտամունքի առարկա են: Այսպիսի մտածելակերպին զուգահեռ մեկ այլ համոզմունք էլ կա. այն, որ կարելի է ապտակել երեխային նրան դաստիարակելու համար:

Իհարկե, շատ ընտանիքներ դաստիարակման այս մեթոդը չեն ընդունում, սակայն վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում ծնողների 38 տոկոսը ֆիզիկական բռնի պատժի է ենթարկում երեխային: Դաստիարակման և բռնության միջև առկա տարանջատող նուրբ գիծը հստակ չէ: Ընտանիքների մեծամասնությունը սա չի դիտարկում որպես բռնություն իրենց երեխայի հանդեպ, այլ հակառակը՝ սիրո, խնամքի և ուշադրության ցուցիչ, ինչն էլ այն լայնորեն ընդունելի է դարձնում հասարակության կողմից՝ ձևավորելով սոցիալական նորմ:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում և աջակցում է ՀՀ Կառավարությանը երեխաների հանդեպ բռնության բոլոր ձևերի մասին հասարակությանը իրազեկելու և բռնությանը վերջ դնելու աշխատանքներում:

17-ամյա տղան Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում պատուհանի մոտ գիրք է կարդում: Նա շրջված է դեպի պատուհան և նրա դեմքը չի երևում:
UNICEF Armenia/2018/Sokhin

Լավ գիտենք. որքան մարդիկ բռնության վերաբերյալ ավելի տեղեկացված են, և որքան ավելի պատրաստ՝ բարձրաձայնել դրանք, այդքան ավելի է աճում գրանցված դեպքերի քանակը: Թվերն աճում են, իսկ մեղավորները՝ պակասում: Ահա, թե երբ են դեպքերը սկսում նվազել և, ի վերջո, անհետանալ: Սա է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ կառավարության նպատակը:

Այս ճանապարհին ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ՀՀ կառավարությանը գրանցել է հետևյալ ձեռքբերումները.

  • Բոլոր համապատասխան նախարարությունների, ՀԿ-ների և այս դաշտում այլ ակտիվ կազմակերպությունների մասնակցությամբ 2016թ-ին երեխաների համար հիմնադրվել է Արդարադատության խորհուրդը, որ պետք է երեխաների հանդեպ բռնությունը վերջ դնելու ուղղությամբ ծրագրեր կազմի և դրանք իրականացնի:
  • 2017թ-ին ընդունվել է Ընտանեկան բռնության մաին օրենքը,
  • Ձևավորվել է պարտավորվածություն և քաղաքական կամք՝ վերջ դնելու երեխաների հանդեպ բռնությունը մինչ 2030 թ-ը:
  • Հայաստանը միացել է «Վերջ երեխաների հանդեպ բռնության գլոբալ գործընկերությանը» և ավելին, 2018թ-ին դարձել է ուղենշող երկիր՝ պարտավորվելով ավելի հստակ և արագ գործել նպատակներին հասնելու համար:
  • 2018թ-ին կազմակերպվել է «Վերջ երեխաների հանդեպ բռնությանը: Անտեսանելին տեսանելի դարձրու՛» երկօրյա բարձրաստիճան կոնֆերանսը: Այն Կառավարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Ոստիկանության, Դեսպանությունների, լոկալ և միջազգային ՀԿ-ների, ՄԱԿ-ի գործակալությունների և երեխաների պաշտպանության այլ կազմակերպությունների ավելի քան 200 ներկայացուցիչների համար երեխաների հանդեպ բռնության մասին գիտական մոտեցումների և բռնության անդառնալի հետքերի մասին սվորելու և խոսելու կարևոր հարթակ էր: Կոնֆերանսի ավարտին Կառավարությունը պարտավորովեց իրականացնել հաջորդ քայլը, այն է մշակել Հայաստանում երեխաների հանդեպ բռնությունը վերջ դնելու ճանապարհային քարտեզը:
  • 2018թ-ին Հայաստանը մեծ քայլեր է ձեռնարկել ոչ միայն ցույց տալով զրո հանդուրժողականություն Հայաստանում երեխաների հանդեպ բռնության նկատմամբ, այլև պարտավորվել է դա իրականություն դարձնել: Բայց Արամին հիշու՞մ եք: Արամին իր հայրն է սպանել, հենց 2018թ-ին…

Որքան պատմություններ դեռևս չեն պատմվել, քանի-քանի երեխաների ցավը ոչ մեկը չի լսել, որքան շատ իրավունքներ են խախտվել: Սա իրականություն է անտեսանելի երեխաների համար, ովքեր դեռ մթության մեջ են ապրում:

Մենք սկսեցինք այս ճանապարհորդությունը, որովհետև այնտեղ, որտեղ սկիզբ կա, պետք է նաև ավարտ լինի: Մենք դեռևս այդ ավարտին չենք հասել, մենք դեռ ճանապարհին ենք: Մենք շարունակում ենք ճանապարհը՝ թունելի վերջին հասնելու համար: Մենք լույսի ուղղությամբ ենք շարժվում:

Այս ճանապարհորդության ընթացքում մենք չպետք է մոռանանք, որ երեխաների հանդեպ բռնությունը բռնություն է ողջ հասարակության հանդեպ: Մենք պետք է միասին պայքարենք Հայաստանում և ողջ աշխարհում մինչ 2030թ-ը երեխաների հանդեպ բռնությունը վերջ դնելու համար: Վերջ: Բավական է