Ես երեխա եմ
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան՝ երեխաներին հասանելի լեզվով
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Կարևոր ակնարկներ
Այս գրքում ներկայացված է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից ընդունված «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան՝ երեխաների համար մատչելի լեզվով: Գրեթե բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, պաշտոնապես ընդունել կամ վավերացրել են այն: Կոնվենցիայում ներկայացված բոլոր իրավունքները փոխկապակցված են և հավասարապես կարևոր՝ երեխաների պաշտպանության տեսանկյունից:
Գիրքը հնարավորություն կտա յուրաքանչյուր երեխային ծանոթանալ իր իրավունքներին և լինել պաշտպանված: